Քաղաքական

Ադրբեջանի համար ժամանակը մեծ նշանակություն ունի. Նավասարդյան

Ադրբեջանի համար ժամանակը մեծ նշանակություն ունի. Նավասարդյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի իրավունքի և  մշակութային ժառանգության պահպանության կարևորության մասին։

Radar Armenia-ի հետ զրույցում Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ Բաքուն նկատի ունի նաև այլ սցենարների զարգացում, այսինքն, վերականգնման ճնշումների մարտավարությունը Հայաստանի նկատմամբ, և կան թեմաներ, որոնք առանձնանում են այդ ճնշումն իրագործելու տեսակետից, և դրանցից մեկը ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձն է։

Ըստ նրա՝ թեման մասամբ կարող է կապված լինել Ադրբեջանի համար առավել նպաստավոր պայմաններ ստանալու, հատկապես՝ Ադրբեջան-Նախիջևան-Ադրբեջան հիմնական հաղորդակցության հետ։ Նավասարդյանի խոսքով՝ «TRIP»-ով դեռ շատ մանրամասներ չեն որոշվել, և Ադրբեջանը փորձում է այդ անորոշությունը օգտագործել, որպեսզի այդ մանրամասները մեկնաբանվի իր օգտին։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հայտարարությանը, թե հույս ունեն՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա հաջորդ տարի, Նավասարդյանը նշեց՝ խաղաղության պայմանագրում արդեն ամեն ինչ որոշված է. «Այսինքն, նախաստորագրումը ենթադրում է, որ որևէ փոփոխություն այնտեղ չի լինելու. համատեքստային նախապայմանների մասին է խոսքը»։ 

Ըստ նրա՝ Ադրբեջանը Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո երևի կդատի, թե որքանով կարող է իրականացնել այն օրակարգը, որն իրեն է ձեռնտու կամ արագ արդյունքներ կբերի.

«Քանի որ Ադրբեջանի համար արագությունը, ժամանակը մեծ նշանակություն ունի՝ հաղորդակցության կարևոր հանգույց դառնալու իր պլանների հետ կապված»,-շեշտեց նա։

Լիլիթ Աբրահամյան

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական