Քաղաքական

Զախարովան մեղադրել է ՀՀ իշխանություններին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Զախարովան մեղադրել է ՀՀ իշխանություններին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Երևանը անտեսել է էթիկական չափանիշներն, առանց Մոսկվայի հետ համաձայնեցնելու հրապարակելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային նյութերը և պետությունների ղեկավարների նամակագրությունը։

«Միևնույն ժամանակ, հրապարակված բոլոր փաստաթղթերը որոշ չափով ստվերում են այն փաստարկները, որոնք պաշտոնական Երևանը վերջերս առաջ էր քաշում»- հայտարարել է նա։

Ըստ նրա՝ հրապարակված փաստաթղթերը համոզիչ կերպով հաստատում են, որ երեք տասնամյակ շարունակ Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ, հետևողական ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորման հասնելու համար։

Զախարովան հիշեցրել է, որ Ղարաբաղի շուրջ բանակցությունները կանոնավոր կերպով անցկացվել են մինչև 2018-19թթ․, մինչև Փաշինյանի վարչակազմը չընդհատեց դրանք։

«Մենք բոլորս շատ լավ հիշում ենք, թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո։ 2020 թվականի աշնանը ղարաբաղյան երկրորդ պատերազմը դադարեցվեց միայն Ռուսաստանի ջանքերով և անմիջականորեն նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ Այդ ժամանակվանից ի վեր ոչ թե Ռուսաստանի դիրքորոշումն է փոխվել, այլ Հայաստանի դիրքորոշումը, կամ, գուցե ավելի ճշգրիտ, այդ երկրի ղեկավարության։ Եվ այն արմատապես է փոխվել»,- ասել նա։

Գնահատեք հոդվածը

3.0 /5
2
գնահատական