Քաղաքական

Քննարկվել են ՀՀ և ՄԹ միջև ռազմավարական գործընկերության հարցեր

Քննարկվել են ՀՀ և ՄԹ միջև ռազմավարական գործընկերության հարցեր

Դեկտեմբերի 4-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութիի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր: Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող մարտահրավերների արդյունավետ հաղթահարման, ՀՀ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին։

Արարատ Միրզոյանը և Ստեֆան Դոութին մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներայացրել է «ԹՐԻՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող ակտիվ աշխատանքները։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական