Քաղաքական

Քննարկվել են տարածաշրջանային նախաձեռնությունները

Քննարկվել են տարածաշրջանային նախաձեռնությունները

ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 

Ի շարունակություն նոյեմբերին Թբիլիսիում ունեցած քննարկումների՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգային հարցերի։ Ի թիվս փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղղություններով իրականացվող քայլերի՝ կարևորվել են գործարար կապերի խրախուսմանն առնչվող հետևողական աշխատանքները՝ միտված տրանսպորտային ու տնտեսական ակտիվ հաղորդակցության ապահովմանը:

Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին մտքեր են փոխանակել տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունների շուրջ, այդ թվում՝ եռակողմ ձևաչափով:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական