Քաղաքական

Ընդդիմադիր ուժերի մեծ մասը զբաղվել է մանիպուլյացիայով. քաղաքագետ

Ընդդիմադիր ուժերի մեծ մասը զբաղվել է մանիպուլյացիայով. քաղաքագետ

Օրեր առաջ կառավարությունը հրապարակեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ մինչև 2020թ․ բանակցային գործընթացի փաստաթղթերը։

«Մարդիկ տարիներ շարունակ հանրությանը ներկայացրել են մեկ բան, բայց իրականում բանակցել են այլ մտքի շուրջ, մասնավորապես, Ղարաբաղի տարածքների հանձնման, անորոշ կարգավիճակի և այլն»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Առաքելյանը։

Որոշ ընդդիմադիրներ հայտարարել են, թե հրապարակված նյութերի մի մասը չի համապատասխանում իրականությանը և, օրինակ, կարող է վերցված լինել «Հայկական ժամանակ» թերթից։ Սակայն այս կարծիքի հետ քաղաքագետը համակարծիք չէ.

«Ես չեմ կարծում, որ նման բան կա, քանի որ դրանք կառավարության մոտ եղած փաստաթղթեր են, որոնք պաշտոնական են։ Չեմ պատկերացնում՝ ինչպես է հնարավոր որևէ լրատվամիջոցից փաստաթուղթ վերցնել և ներկայացնել որպես պաշտոնական»,– ընդգծեց նա։

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ ընդդիմադիր ուժերի մեծ մասը զբաղվել է տեղեկատվական մանիպուլյացիայով․«Բնականաբար, ընդդիմադիրների տարիների գործունեությունը ուղղված է եղել մանիպուլյացիայի։ Նույնը եղել է նաև բանակցությունների դեպքում․ մեկ այլ բան էին բանակցում, բայց հանրությանը ներկայացնում այլ բան»,-նշեց նա՝ հավելելով՝ դա ամենամեծ մանիպուլյացիան է։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական