Քաղաքական

Միրզոյանը և Սիյարտոն կարևորել են ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնումը

Միրզոյանը և Սիյարտոն կարևորել են ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնումը

Դեկտեմբերի 4-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ։

Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արձանագրելով վերջին շրջանում արձանագրված դրական դինամիկան։ Այդ համատեքստում երկուստեք գոհունակությամբ նշվել է երկու երկրների մայրաքաղաքներում դեսպանությունների հիմնումը: 

Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն կարևորել են պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ շարունակական աշխատանքները՝ միտված երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը: Վերջինիս համատեքստում ընդգծվել է ԵՄ առկա գործիքակազմի միջոցով կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման հարցում փոխադարձ պատրաստակամությունը:

Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև հումանիտար հարցերի, այդ թվում՝ փախստական երեխաների և նրանց ուղեկցող ընտանիքի անդամների համար Հունգարիայում իրականացվող ծրագրին:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հարցերի:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային զարգացումների շուրջ։ Տարածաշրջանային համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը: Անդրադարձ է կատարվել խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական