Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ խոսել է Նոր Սահմանադրության ընդունման մասին։
«Պլանավորում ենք Նոր Սահմանադրություն առաջարկել ՀՀ ժողովրդին, և նրանք հնարավորություն կունենան որոշում կայացնել։ Առիթ ունեցել եմ ասել, որ Նոր Սահմանադրությունը ընդունելիս շատ կարևոր է հաշվի առնել և ուշադրության կենտրոնում պահել պետության զարգացման ու հարատևության օրակարգը»,- շեշտել է վարչապետը՝ հավելելով. «Ցանկացած Սահմանադրություն պետք է ապահովի պետության զարգացման համար պատշաճ, պայմանական ասած, աերոդինամիկա, և դա պետք է տեղի ունենա»։