Քաղաքական

Որևէ բանակցային փաթեթում գրված չի եղել, որ հանրաքվեն պետք է տեղի ունենա ԼՂ-ում. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Որևէ բանակցային փաթեթում գրված չի եղել, որ հանրաքվեն պետք է տեղի ունենա ԼՂ-ում. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման հրապարակված տարբերակներին, մասնավորապես 2019-ի փաստաթղթին՝ ընդգծելով՝ իրենց չի ներկայացվել որպես Մինսկի խմբի նոր առաջարկ։

«Որևէ բանակցային փաթեթում երբևէ գրված չի եղել, որ հանրաքվեն պետք է տեղի ունենա ԼՂ-ում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ գրված է եղել համաժողովրդական հանրաքվե, որը արտահայտում է ԼՂ ամբողջ բնակչության ազատ կամարտահայտությունը։

«Ենթադրվող հանրաքվեն, ըստ Ադրբեջանի մեկնաբանության, պետք է տեղի ունենար Ադրբեջանի ողջ տարածքում, և դրան պետք է մասնակցեր ԼՂ ամբողջ բնակչությունը»,-շեշտել է նա։ 

Վարչապետը շեշտել է, որ 2019թ. առաջարկն արտահայտում է նախորդող շրջանի բանակցային տրամաբանությունը. «Դուք էլ այն ժամանակ կոալիցիայի մեջ էիք, համաձայնվեիք, լուծեինք, պրծնեինք, և այս խնդրի՝ ձեր առաջարկած լավ վիճակը կբերեիք»,-հավելել է նա և ընդգծել, որ այդ նույն փաթեթի մաս է Սերժ Սարգսյանի պատասխանն ապրիլի 17-ին, որտեղ ասում էր, որ այլևս հույս չունենանք, որ Ադրբեջանը թողնելու է պատերազմով ԼՂ հարցը լուծելու իր մղումը։

Ըստ Փաշինյանի. «2018թ. վարչապետ եմ դարձել, դուք ու ձեր կոալիցիոն ընկերներն ասում էիք՝ հողերը տվեց։ Ինչի՞ համար, ասեմ։ Այդ նույն փաթեթի մաս է ԱԺ-ում 2018թ. ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի պատասխանը, որտեղ ասում էր, որ հիմա այլևս հույս չունենանք, թե Ադրբեջանը թողնելու է պատերազմով ԼՂ հարցը լուծելու իր մղումը»։

Նա նաև նշել է. «ԼՂ միջանկյալ կարգավիճակը նշանակում էր, և դա թղթերից ակնհայտ երևում էր՝ ԼՂ այդ պահին գոյություն ունեցող համակարգի լուծարում, զրոյացում, և զրոյից հայ-ադրբեջանական նոր համակարգի ստեղծում»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական