Քաղաքական

Սեյրան Օհանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է

Սեյրան Օհանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է

Որոշում է կայացվել վերացնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը. Radar Armenia-ն տեղեկացավ հակակոռուպցիոն դատարանից։

«Հակակոռուպցիոն դատարանն այսօր կայացած դատական նիստի ընթացքում որոշում է կայացրել վերացնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը»,-ասացին դատարանից։

Հիշեցնենք՝ Սեյրան Օհանյանը կասկածվում էև ՔՕ մի քանի հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, փողերի լվացման, հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական