Քաղաքական

Որ բանակցային գործընթացը փակուղում էր, փաստաթղթերը հրապարակելու կարիք չկար. Ռուբինյան

Որ բանակցային գործընթացը փակուղում էր, փաստաթղթերը հրապարակելու կարիք չկար. Ռուբինյան

«Ապացուցելու, որ բանակցային գործընթացը փակուղում էր, բանակցային փաստաթղթերը հրապարակելու կարիք չկար»,- հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը, 2018թ. ապրիլի 17-ին վարչապետ ընտրվելուց, ՀՀԿ-ական պատգամավորի հարցին ի պատասխան ասել էր, որ բանակցային գործընթացը կանգնած է, հույս չի ներշնչում։ 

Խոսելով 44-օրյա պատերազմի պատճառների մասին, նա երկու հանգամանք է նշել․ «Բայց գլխավորապես 1 պատճառով. 1998թ․ դրությամբ ՀՀ և Ադրբեջանի ռազմական բյուջեների հարաբերակցությունը 1-1.1 էր, այսինքն՝ գրեթե ամբողջությամբ հավասար, 2008թ․, երբ Ռոբերտ Քոչարյանը ավարտում էր նախագահության շրջանը, հարաբերակցույթունը 1։5.3 էր, այսինքն՝ Ադրբեջանի ռազմական բյուջեն ՀՀ ռազմական բյուջեին գերազանցում էր 5.3 ամգամ։ Սերժ Սարգսյանի օրոք մի շրջան էլ ավելի է բարձրացել տարբերությունը»,- ասել է նա։ Ըստ Ռուբինյանի, բոլոր բանակցային փաստաթղթերով պարզ չէր, թե ինչ է լինելու ԼՂ հետ. «Երբ պարզ չէ, պետք է իմանաս՝ ինչ է այդ պահին։ Իսկ այդ պահին բոլորը ԼՂ-ն ճանաչում են որպես Ադրբեջանի մաս»,- ասել է նա։ 

Նա հիշեցրել է, որ վերջին փաստաթուղթը, որին կողմերից որևէ մեկն ասել է «այո», 2011թ. կազանյան փաստաթուղթն է եղել. Ս.Սարգսյանն ասել է «այո», Ալիևը՝ մերժել․ «Չի եղել փաստաթուղթ, որին Ադրբեջանն ասի այո, և ՀՀ-ն ասի՝ ոչ»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական