Քաղաքական

Քի Ուեսթը բանակցային փաստաթուղթ չի եղել, այլ՝ դավադրություն. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քի Ուեսթը բանակցային փաստաթուղթ չի եղել, այլ՝ դավադրություն. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին ի պատասխան անդրադարձել է, թե ինչու չեն հրապարակել ԼՂ հակամարտության կարգավորման Քի Ուեսթի տարբերակը․

«ՀՀ կառավարության տիրապետության ներքո Քի Ուեսթի փաստաթուղթ ուղղակի չկա։ Ես երկար եմ մտածել, թե ինչու չկա, և պատասխանը մեկն է՝ դա բանակցային լիարժեք փաստաթուղթ չի եղել, եղել է դավադրություն, դա է պատճառը, որ էդ համատեքստում տեղի է ունեցել «հոկտեմբերի 27» ու դրան նախորդած ու հաջորդած իրադարձություններ»,- ասել է նա։

Նա հարցրել է, թե ինչու են քամահրանքով վերաբերում Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի հրապարակած փաստաթղթին. «Դուք չէի՞ք, որ 2020թ․ հետո հավաքվել էիք ու որոշում էիք ազգի փրկության միասնական պլան։ Ձեր գործընկերոջ մասին է խոսքը։ Գնացեք իրենից պարզաբանում ուզեք, թե այս ինչ թուղթ է, որտեղից այն»,- ասել է նա։ 

Ըստ վարչապետի՝ դա ճշգրիտ դավադրության տեքստն է։ Նա հարցրել է, թե ինչու են հրաժարվել Քի Ուեսթի տարբերակից, եթե դա լավ տարբերակ էր, ու ինչու են Մադրիդյան սկզբունքներին համաձայնվել։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական