ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ 2019թ. ԼՂ բանակցային փաստաթուղթը նույն 2016թ. օգոստոսին ներկայացված տարբերակն է եղել՝ շատ քիչ տարբերությամբ։
«2019թ. տարբերակը եղել է 2018թ. դրությամբ փաստաթղթերի սեղմագիրը, և մենք դրա գնահատման փուլում ենք եղել։ Հետևաբար, ես ուղիղ հերքում եմ ընդդիմության պնդումը, թե իբր եղել է 2019թ. որևէ նոր առաջարկ, և առավել ևս, մենք այդ նոր առաջարկին ասել ենք «ոչ»,- նշել է նա՝ շեշտելով, որ այդ փաստաթուղթը հայկական կողմը չի մերժել։