Ինձ պետք չէ կաթողիկոս, ով կենթարկվի ինձ, Աժ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինձ պետք է կաթողիկոս, ով չի ենթարկվի օտարերկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտի և ամենօրյա ռեժիմով չզեկուցի օտարերկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտներին: Ո՛չ Նավասարդ Կճոյանը, ո՛չ որևէ այլ հոգևորական ինձ հաշվետվություն տալու կարիք չունի։ Բոլոր հոգևորականները պետք է թափանցիկ լինեն իրենց համայնքների առաջ։
Հայաստանյայց առաքելական եկեղեցին Կտրիճ Ներսիսյանի օրոք վեր է ածվել ավերակների, երգչախմբեր չկան, պատշաճ պատարագներ չեն մատուցվում»,- նշել է նա։
Վարչապետը հավելել է, որ քահանաներն ապրում են չքավորության եզրին, հոգևոր կյանքի լիակատար բացակայություն է տիրում։
«Նրանց համար եկեղեցին խարդավանքների գործիք է, և Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա, այլընտրանք չկա»,- ասել է Փաշինյանը։