Քաղաքական

63 տարեկանը ծեր չէ, եթե մարդը առողջ է. վարչապետ

63 տարեկանը ծեր չէ, եթե մարդը առողջ է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2018թ.-ի  համեմատ թոշակառուների թիվը ՀՀ-ում աճել է 106.697 մարդով՝ 19 տոկոսով։

«Ընդ որում, նաև ինչու եմ մեր աշխատանքից գոհ, որովհետև 2018թ. հունվարին թոշակառուների թիվն ավելի է եղել, քան աշխատողների՝ 555 հազար թոշակառու է եղել, 513 հազար աշխատող։ Այսօր այս ճեղքը մեզ չի բավարարում»,-շեշտել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ նոր տնտեսական քաղաքականության հիմքերից պետք է լինի թոշակառուների տնտեսական ակտիվացումը. «Մեր կանխավարկածը ո՞րն է. մարդը 63-80 տարեկան պետք է տանը նստի՞։ Ո՛չ։ Մարդը աշխատել է, այնքան գիտելիք է կուտակել, որի համար պետք է պայմաններ ստեղծել, որ այդ գիտելիքը կարողանա օգտագործել»,-ընդգծել է վարչապետը և հավելել՝  մի ժամանակ էր 63-ը, 65-ը, 70 տարեկանը ծերություն, եթե մարդը առողջ է։ Նրա խոսքով՝ եթե մարդը առողջ չի, 29 տարեկանն էլ է ծերություն.

«Եթե մարդը առողջ չի, ի՞նչ տարբերություն՝ 29 տարեկան է, 39, 50, թե 55»,-ասել է նա։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական