ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2026թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ ելույթում հայտարարել է, որ գոհ է ԱԺ-ի հետ կառավարության աշխատանքից։
«Իհարկե, դեկտեմբեր ամսում ենք, բյուջետային տարին չի ավարտել, բայց մենք վստահ կանխատեսումներ ունենք որ 2025թ. պետբյուջեի հարկային եկամուտները 2017թ.-ի բյուջեի հարկային եկամուտներից ավելի կլինեն 1. 542 տրլն դրամով կամ 133 տոկոսով։ Այս տարվա բյուջեի ավելացած մասն ավելին է, քան 2017-ի ընդհանուր բյուջեն»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս տարվա բյուջեի հավելյալ ավելացած մասը ավելին է 2017-ի համեմատ. «Բայց 2018թ.-ի նկատմամբ ևս բյուջեի եկամուտները աճել են»,-շեշտել է վարչապետը՝ ընդգծելով՝ 2021թ.-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ խոստացված 7% տնտեսական աճը ևս ապահովել են։