Քաղաքական

Քննարկվել է հայ-ամերիկյան տնտեսական օրակարգի ընդլայնումը

Քննարկվել է հայ-ամերիկյան տնտեսական օրակարգի ընդլայնումը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Տնտեսական խորհրդատուների խորհրդի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Թայթսի, Խորհրդի փոխնախագահ Քիմ Ռուհլիի և Խորհրդի նախագահի հատուկ խորհրդական Հյուգո Դանթի հետ։

Հանդիպմանը դեսպան Մկրտչյանը նշել է, որ ս.թ. օգոստոսի 8-ը նոր էջ է բացել հայ-ամերիկյան հարաբերություններում։ Դեսպանն անդրադարձ է կատարել ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերին։

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները՝ հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությունը խորացնելու նպատակով։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական