Քաղաքական

Ի՞նչ է առաջարկվել 2018-ին Կրակովում

Ի՞նչ է առաջարկվել 2018-ին Կրակովում

2018թ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Կրակովում Հայաստանին են ներկայացնում բանակցային հուշագիր-առաջարկ։ ՀՀ կառավարությունը հրապարակել է բանակցային փաստաթղթերը։

Ըստ այդմ,

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով առաջարկվում է ստորագրել հայտարարություն՝ ելնելով հենց այն սկզբունքներից, որոնք ընդունված են»

Առաջարկվում է Ադրբեջանի 7 շրջանների վերադարձը (Աղդամ, Ֆիզուլի, Ջաբրայիլ, Զանգելան, Ղուբաթլու, Քելբաջար, Լաչին)՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, որն ապահովում է ԼՂ-ի և Հայաստանի կապը: 

- Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով (որն ունի իրավաբանորեն պարտադիր ուժ): Նկատի է առնվում, որ քվերակության դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակի մասին բոլոր տարբերակները։ 

- Միջանկյալ կարգավիճակ ԼՂ-ի համար՝ մինչև վերջնական կարգավիճակի որոշումը:

Նշված էր, որ նորաբնակները միջազգային հանրության օժանդակությամբ լքելու են հինգ շրջանների տարածքները, իսկ Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են այնտեղ, երբ տեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժեր, և դուրս կհանվեն այդ պահին եղած ուժերը։

- ԵԱՀԿ խաղաղապահ ուժերի (IPKF) և քաղաքացիական դիտորդների տեղակայում ԼՂԻՄ վարչական սահմանների երկայնքով, բացառությամբ Քելբաջարի ու Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների։

- Քելբաջարի և Լաչինի շրջանները մնում են անցումային ԵԱՀԿ մշտադիտարկման տակ:

- Մինչև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերջնական որոշումը ԼՂ-ն պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեությունը»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական