Քաղաքական

Ալեն Սիմոնյանը Հունաստանի գործընկերոջը հրավիրել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ալեն Սիմոնյանը Հունաստանի գործընկերոջը հրավիրել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է Նիկիտաս Կակլամանիսի հետ:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը եւ բարեկամական խմբերի համագործակցությանը վերաբերող հարցերը, այնպես էլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր թեմաներ: Առանձին անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին: ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջն առաջարկել է քայլեր ձեռնարկել երկու երկրների հարաբերությունները ռազմավարական համագործակցության մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:

Ալեն Սիմոնյանը Հունաստանի խորհրդարանի նախագահի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:

Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի նախագահը գործընկերոջը հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է Նիկիտաս Կակլամանիսի կողմից:

Այնուհետեւ Ալեն Սիմոնյանը շրջել է Հունաստանի խորհրդարանի շենքում եւ ծանոթացել բարեկամ երկրի օրենսդիր մարմնի առանձնահատկություններին: Հայաստանի ու Հունաստանի խորհրդարանների ղեկավարները հանդես են եկել նաեւ մամուլի համար հայտարարությամբ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական