Քաղաքական

ՀՀ-ԵՄ համագործակցությունը բարձրացրել ենք ռազմավարական մակարդակի. Միրզոյան

ՀՀ-ԵՄ համագործակցությունը բարձրացրել ենք ռազմավարական մակարդակի. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստից հետո հայտարարել է, որ ընդունել են ԵՄ-Հայաստան համագործակցության նոր ռազմավարությունը։

«Եւ մեր համագործակցությունը բարձրացրինք ռազմավարական մակարդակի, և սա մեր ամբիցիաների վերջը չէ»,- ասել է նա։ Ըստ Միրզոյանի. «Հայաստանի խորհրդարանը մարտ ամսին օրենք ընդունեց ԵՄ-ին անդամակցության մասին: Այսօրվա հանդիպման ուղերձը շատ կարևոր է Հայաստան-ԵՄ համագործակցությունը մտնում է նոր փուլ: 

2026 թվականի մայիսին տեղի է ունենալու ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը: Սա ևս կարևոր միջոցառում է լինելու»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական