Քաղաքական

Հակոբ Արշակյանը չի առաջադրվել ՔՊ նախընտրական ցուցակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հակոբ Արշակյանը չի առաջադրվել ՔՊ  նախընտրական ցուցակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն ԱԺ առաջիկա ընտրություններում չի առաջադրվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում։

«Պատճառները տարբեր են»,- ասել է նա՝ հավելելով․ «Շատերը գիտեն, որ մասնագիտությամբ ճարտարագետ եմ և իմ ամբողջ կենսագրության ընթացքում աշխատել եմ տնտեսական զարգացման ուղղություններով»։ Նրա խոսքով, քաղցաքականությամբ է զբաղվել, քանի որ ընտրությունները նախկինում կեղծվել են. «2021թ․ ՔՊ ցուցակով ընտրել եմ ԱԺ պատգամավոր, ապա՝ փոխխոսնակ, այժմ այս պահին ես տեսնում եմ՝ անդառնալի կետում ենք գտնվում»,-ասել է Հակոբ Արշակյանը՝ հավելելով՝ այժմ  ժովորդավարությունը հաստատված է։

Նրա խոսքով՝ իրենց քաղաքական թիմը ամբողջական և լուրջ կազմով ներկայացված է․ «Իսկ ես տեսնում եմ, որ առավել արդյունավետ կլինեմ բիզնեսի զարգացման մեջ։ Հայաստանում արժեք ստեղծող հատվածում շատ անելիքներ ունեմ իմ կուտակած փորձով»,-նշել է նա։   

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական