ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Բրյուսել: ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանն ընդառաջ կայացել է նախարար Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի առանձնազրույցը:
Այսօրվա քննարկումների օրակարգում են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր, այդ թվում՝ նոր օրակարգի հաստատումն, ինչպես նաև տարածաշրջանային թեմաներ՝ ներառյալ փոխկապակցվածության խթանում: