Քաղաքական

Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվել է

Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվել է

Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել է, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքը վերացվել է։

«2025 թվականի նոյեմբերի 10-ին բողոքարկել էինք դատավոր Կ. Ֆարխոյանի հերթական որոշումը, որով մերժվել էր Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանքի վերացման հստակ հիմնավոր միջնորդությունը: Բողոքը վարույթ էր ընդունվել և գրավոր կարգով քննության էր առնվել Վերաքննիչ քրեական դատարանի Դատավոր Մ. Պապոյանի կողմից: 2025 թվականի հուլիսի 8-ից ապօրինի կալանավորված ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքը վերացվեց և փոխարինվեց` տնային կալանքով և գրավով:

Իհարկե նման խափանման միջոցը բնավ մեղմ չէ:

Հստակ պետք է արձանագրել, որ օրինաչափ է այն, որ Դատավոր Մխիթար Պապոյանի վարկանիշը փաստաբանական համայնքում միշտ բարձր է եղել ու միշտ բարձր է»,- հայտնել է նա:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը կալանավորել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական