Քաղաքական

Երևանը կողմ էր ԵԱՀԿ խմբի լուծարմանը խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո. քաղաքագետ

Երևանը կողմ էր ԵԱՀԿ խմբի լուծարմանը խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո. քաղաքագետ

ԵԱՀԿ-ն ավարտին է հասցրել Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների փակման գործընթացը: Սա իրագործվել է՝ համաձայն նախարարների խորհրդի որոշման, որը կայացվել էր Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ նախագահությանն ուղղված համատեղ դիմումի հիման վրա։

«Մինչև Մինսկի խմբի լուծարումը տեղի ունեցած գործընթացներ, որը տեղի ունեցավ օգոստոսի 8 հայտնի նախաստորագրումից հետո, ընդ որում, հարկ է նկատել, որ Երևանը մինչև այդ հայտարարել էր, որ քանի դեռ չի ստորագրվի խաղաղության պայմանագիրը, լուծարման կողմնակից չէ»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հակոբ Բադալյանը՝ ընդգծելով՝ Երևանը պատրաստ էր ստորագրել, երբ խաղաղության պայմանագիրը կստորագրվի։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի տեսանկյունից Մինսկի խմբի գոյությունը խոչընդոտ էր, քանի որ խմբի շրջանակում խաղաղ կարգավորման գործընթացը հիմնված էր երեք հիմնական սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջություն, ժողովուրդների ինքնորոշում և ուժի կիրառման սպառնալիքի բացառում. «Արցախի դեմ պատերազմի ընթացքում Ադրբեջանը խախտեց այս սկզբունքները, և խմբի գոյությունը ստեղծում էր տեսական հնարավորություն՝ մշտապես նշելու այս խախտումները»,-ընդգծեց քաղաքագետը։

Անդրադառնալով Մինսկի խմբի այս տարիները գործունեության արդյունավետությանը, Հակոբ Բադալյանը նշեց. «Խումբը ստեղծվել է Արցախի հակամարտությունը կարգավորելու համար, սակայն իրականում հիմնական գործառույթը եղել է իրավիճակի կառավարումը տարածաշրջանում։ Երբ խորացավ դիմակայությունը համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի միջև, կառավարման խնդիրները խափանվեցին»,-ընդգծեց Բադալյանը՝ ասելով՝ Ադրբեջանը մշտապես դժգոհ էր խմբից, քանի որ այն սահմանափակում էր ագրեսիայի միջոցով հարցեր լուծելու հնարավորությունները։

Բադալյանի խոսքով՝ Մինսկի խմբի առկայությունը փաստացի ծառայել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները փաստաթղթավորելուն և միջազգային իրավունքի տեսանկյունից սահմանափակող գործիք լինելուն։ Այդ պատճառով, ըստ նրա, խմբի լուծարումը համարվում է մի քայլ, որը հարմար էր Ադրբեջանի քաղաքական շահերի համար։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական