Քաղաքական

Փաշինյանը շնորհավորել է Ռումինիայի վարչապետին

Փաշինյանը շնորհավորել է Ռումինիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետ Իլիե Բոլոժանին ազգային տոնի՝ Մեծ Միավորման օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ռումինիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Մեծ միավորման օրվա առթիվ:

Ուրախությամբ եմ արձանագրում մեր բարեկամ երկրների միջև փոխշահավետ գործընկերության շարունակական խորացումն ու ընդլայնումը։ Նախորդ տարիների ընթացքում Հայաստանի և Ռումինիայի միջև հարաբերությունները նշանավորվել են ակտիվ քաղաքական երկխոսությամբ, առևտրատնտեսական շրջանառության ծավալների աճով և երկկողմ համագործակցության ոլորտային ուղղությունների զարգացմամբ։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների միջև ամուր բարեկամության վրա խարսխված երկկողմ միջկառավարական կապերի հետագա զարգացմանը։

Բարձր եմ գնահատում Ռումինիայի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացման և Հարավային Կովկասում կայուն խաղաղության և համագործակցային միջավայրի հաստատման գործում։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ռումինիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական