Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը անդրադարձել է կաթողիկոսի հեռացման պահանջին՝ ընդգծելով, որ կաթողիկոսը չի կարող հեռանալ։
«Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու։ Կաթողիկոսին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը, այդ ժողովից դուրս ցանկացած որոշում դասալքություն է։ Կաթողիկոսը չի կարող հեռանալ»,-ասել է նա։
Դիվանապետի խոսքով՝ իր համար բացարձակապես անհասկանալի է մարդկանց խոսույթը, որ հոգևորականները իրավունք չունեն անձնական կյանքի. «Դա ընդամենը էլեմենտար անգրագիտություն է, անկախ նրանից՝ ով է ասում։ Անձնական կյանքի իրավունք ունեն բոլորը, ոչ իրավական, այլ զուտ հոգևոր մեկնաբանությունների դաշտում»,-նշել է նա։
Արշակ արքեպիսկոպոսը բարձրաստիճան հոգևորականների քայլերը որակեց դավաճանություն: