Եպիսկոպոսները և արքեպիսկոպոսները երեկ հայտարարություն էին տարածել, որով պահանջում էին Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին հեռացնել Մայր Աթոռից։ Եպիսկոպոսների ցանկում է նաև Արթիկի թեմի առաջնորդի՝ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի անունը։ Վերջինս ստորագրությունը բացակայում է։
Radar Armenia-ն պարզաբանման համար դիմեց Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանին, թե ինչու նրա անունը կա, բայց ստորագրությունը բացակայում է։
Եպիսկոպոսը ի պատասխան ասաց, որ նա չի ստորագրել և չի պատրաստվում ստորագրել. «Իմ անվան դիմաց բաց է՝ չեմ ստորագրել»,-ասաց նա։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է իր անունը հայտնվել ցանկում, եպիսկոպոսը նշեց, որ տեղեկություն չունի այդ մասին։