Քաղաքական

Ոչ միայն Արշակ Խաչատրյանը, այլև Կտրիճ Ներսիսյանը ևս պետք է հեռացվի. Ղազարյան

Ոչ միայն Արշակ Խաչատրյանը, այլև Կտրիճ Ներսիսյանը ևս պետք է հեռացվի. Ղազարյան

Հրապարակվել է եպիսկոպոսների հայտարարություն, որով պահանջում են կաթողիկոսից Արշակ արքեպիսկոպոսի Խաչատրյանի հեռացում։

«Ոչ միայն Արշակ Խաչատրյանը, այլ նաև Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռացվի։ Ըստ Եպիսկոպոսաց հայտարարության, անհանգստացրել է ոչ միայն այն փաստը, որ Արշակ Խաչատրյանի վերաբերյալ են եղել վերապահումներ, այլև Կտրիճ Ներսիսյանը աչք է փակում ամենի վրա»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

Պատգամավորի խոսքով՝ հայտարարությանը հետևեց վարչապետի հետ հանդիպումը. «Ես կարծում եմ, որ ամեն դեպքում իրենց կողմից շատ արդարացի և բարձր գիտակցություն պահանջող քայլ է սա»,-նշեց նա։

Ըստ պատգամավորի՝ եպիսկոպոսները և արքեպիսկոպոսները նկատեցին, որ Մայր Աթոռում դժվարանում են որոշում կայացնել՝ Արշակ Խաչատրյանի հեռացման մասին, և այդ պատճառով հայտարարություն տարածեցին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական