Քաղաքական

ՀՀ և Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպել են հայ-թուրքական սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում և Գյումրիում

ՀՀ և Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպել են հայ-թուրքական սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում և Գյումրիում

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` նոյեմբերի 28-ին երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են Հայաստան-Թուրքիա սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում և Հայաստանի Գյումրի քաղաքում: Այս մասին հայտնել է ԱԳ նախարարությունը:

Անցկացվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական