Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Գերմանիայի Ավետարանական եկեղեցու արտերկրի եպիսկոպոս Ֆրանկ Կոպանիայի գլխավորած պատվիրակության հետ։
Մտքեր են փոխանակվել ՀՀ-ում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հեռանկարների վերաբերյալ։