Քաղաքական

Քննչական կոմիտեի կողմից վաղուց հրապարակված է թիվը. Ալեն Սիմոնյան

Քննչական կոմիտեի կողմից վաղուց հրապարակված է թիվը. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցում անդրադարձել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների թվի հրապարակմանը։

«Զարմանում եմ, Միքայել Մինասյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և իրենց աշխատակիցները ասում են 5000, 6000 հզր, բայց Ձեզանից (լրագրողներից-խմբ.) որևիցե մեկը չի գնում, հարցնում՝ ինչի՞ ես 1000 հզր հայ տղա սպանում, ա՛յ գործիչ»,-ասել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ երբ ինքն է հրապարակում պաշտոնական թիվը, որը քննչական կոմիտեի կողմից վաղուց հրապարակված է, լրագրողները հարցում են ուղարկում, ֆեյսբուքում մարդիկ փորձում են վիճել այդ թվի հետ։

«Ես գիտեմ, որ իմ նշած մարդիկ հայ մարդու ցավը, էմոցիան օգտագործելով, իրենց քաղաքական հարցերն են ուզում լուծել»,-նշել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական