Քաղաքական

Հայտարարվել է, որ գործող կաթողիկոսը՝ Կտրիճ Ներսիսյանը, խախտել է իր ուխտը. Ալեն Սիմոնյան

Հայտարարվել է, որ գործող կաթողիկոսը՝ Կտրիճ Ներսիսյանը, խախտել է իր ուխտը. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ընթացքում ասել է, որ ակնհայտ է՝ Կտրիճը ուխտադրույժ է և անդրադարձել երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների հետ։

«Իրենց ներսում գործընթաց է սկսվել [Եպիսկոպոսաց հայտարարություն,-խմբ.], վարչապետը հանդիպել և քննարկել է նրանց հետ, իր գոհունակությունն է հայտնել։ Թե հիմա այդ գործընթացի վերջում սենյակի մեջ կմնա մի հոգի, 10 հոգի, 5 հոգի կավելանա, թե բոլորը կմնան՝ ժամանակի և գործընթացի հարց է»,-ասել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով՝ չի կարող գնահատական տալ այդ սենյակում մեկի մասին, քանի որ իր համար կա ֆիքսված երկու բան։

«Հայտարարվել է, որ գործող կաթողիկոսը՝ Կտրիճ Ներսիսյանը խախտել է իր ուխտը, այսինքն՝ ունի երեխա, ինքը դա չի հերքել։ Ինչպես նաև ամոթալի բան է հայտնվել համացանցում, որը դատապարտում եմ՝ կապված Արշակ սրբազանի հետ»,-նշել է Ալեն Սիմոնյանը և ընդգծել՝ այն այս պահին փաստ է։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական