ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է եպիսկոպոսների հայտարարությանը, որ հրապարակվել է Մայր աթոռի կողմից կարգալույծ արված Տեր Արամի էջում։
«Որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որդիական խոնարհությամբ ու նախանձախնդրությամբ եմ ընդունել այդ հայտարարությունը, որպես պետության՝ կառավարության ղեկավար, վճռականությամբ ու հաստատակամությամբ ողջունում եմ այդ հայտարարությունը»,- ասել է նա։
«Կարծում եմ՝ այս հայտարարությունը ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում, և ես, սրբազան հայրերի համաձայնության դեպքում, հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման»,- նշել է նա՝ պնդելով, որ հանդիպման հրավերն ընդունելու դեպքում կփորձի հասկանալ կատարվածի մանրամասները։