Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստում խոսել է մեքենաների նորոգման մասին՝ ընդգծելով՝ անընդհատ խոսվում է սոցիալ բարեկեցությունների, սոցիալական վճարներից և այլն, բայց ո՛չ վիճակագրության կոմիտեն, ո՛չ էլ որևէ այլ մարմնի մեջ չի ասում, ու այս գործընթացների արդյունքում, օրինակ, ՀՀ-ում քաղաքացիները քանի՞ միլիարդ դրամ են խնայել, որ իրենց մեքենաները ջարդուփշուր չի եղել։
«Ես ուզում եմ հանգստացնել բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե այս քաղաքականության արդյունքում ընթացագործի արհեստավորների բարեկեցության աստիճանը պակասել է․ ոչ, չի պակասել»,-նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ այս ընթացքում մեքենաների թիվը այնքան է ավելացել, որը ընթացագործի և մյուս արհեստավորները ունեն շատ ավելի մեծ աշխատանք, քան նախկինում ունեցել են։