Այսօր հրապարակվել է եպիսկոպոսների հայտարարությունը Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութի վերաբերյալ. «Ծայրաստիճան անհանգստացնող և խիստ տարակուսելի է կաթողիկոս Գարեգին Բ-ի մոտեցումը»։
«Ուզում եմ զորակցությունս հայտնել եպիսկոպոսներին և արքեպիսկոպոսներին։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր պրոցեսի մի սկիզբ է, որը կհանգեցնի իր տրամաբանական վերջնակետին»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։
Նրա խոսքով՝ եկեղեցին ունի լրջագույն խնդիրներ և, միևնույն ժամանակ, ուժ, կամք և ձգտում՝ խնդիրները լուծելու համար. «Այս խայտառակ թյուրիմացությունն, ի վերջո, կավարտվի, և Հայ առաքելական եկեղեցին կշրջվի դեպի ժողովուրդը»,-ընգծեց Ռուբեն Մեհրաբյանը։