Քաղաքական

Կաթողիկոսի փոփոխության պահանջը կկատարվի կարճ ժամանակում. Ղևոնդյան

Կաթողիկոսի փոփոխության պահանջը կկատարվի կարճ ժամանակում. Ղևոնդյան

Այսօր Մայր Աթոռի կողմից կարգալույծ արված Տեր Արամը հրապարակել է Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութի վերաբերյալ եպիսկոպոսների հայտարարությունը։ Նրանք կաթողիկոսից պահանջում են, որ Արշակ Սրբազանը լքի Մայր Աթոռը։

«Անկախ իրավիճակից, եկեղեցու ներսում արդեն կա առողջ ուժերից բաղկացած մի խումբ, որը միացել է իշխանությունների և հավատացյալների պահանջին՝ կաթողիկոսի փոփոխությունն ապահովելու համար»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ ընդգծելով՝ պահանջը կկատարվի կարճ ժամանակում։

Քաղաքագետի խոսքով՝ քաղաքական տրամաբանությունը ցույց է տալիս, որ իշխանության ներկայացուցիչների և եկեղեցու որոշ հոգևորականների հակամարտությունը պետք է լուծվի կողմերից մեկի օգտին. «Այս պահին իշխանությունները ունեն բավական մեծ լեգիտիմություն, մինչդեռ Գարեգին Երկրորդի դիրքը վնասներ է կրել ինչպես 26 տարվա գործունեության ընթացքում, այնպես էլ՝ վերջին շրջանում, որոշ անհամապատասխան գործողությունների պատճառով»։ Հետևաբար, ըստ նրա, մեծ էր հավանականությունը, որ պարտություն կրելու է եկեղեցու ներկայացուցիչը։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական