Քաղաքական

Ձայնագրությունը բանակցությունների վրա չի ազդի. միջազգայնագետ

Ձայնագրությունը բանակցությունների վրա չի ազդի. միջազգայնագետ

Հրապարակվել է Թրամփի բանագնաց Ուիթքոֆֆի և Պուտինի օգնական Ուշակովի հեռախոսազրույցի ձայնագրությունը: Ուիթքոֆֆը Ուշակովին խորհուրդներ է տվել, թե ինչպես ստանալ Թրամփի բարեհաճությունը և նրա հետ հաջող բանակցություններ վարել:

«Եթե բովանդակությանը նայենք, սենսացիոն ոչինչ չկա։ Հետաքրքիր մասը ժամանակագրությունն է։ Պայմանավորվել էին հեռախոսազանգ ունենալ մինչև Զելենսկու և Թրամփի հանդիպումը»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։

Ըստ միջազգայնագետի՝ հեռախոսազանգի հիմնական նպատակը եղել է մեկը՝ կազմակերպել Պուտին-Թրամփ շփումը՝ նախքան ԱՄՆ-Ուկրաինա բարձր մակարդակի հանդիպումը.

«Ուշակովի խոսքից պարզ է դառնում, որ այդ զրույցի կազմակերպումն էր հիմնական խնդիրը։ Սա բանակցային մեխանիկայի տակտիկական քայլ էր»,-ընդգծեց նա։

Մելքոնյանի գնահատմամբ՝ այժմ ընթանում է «կոմպրոմատների պատերազմ»․ կողմերը տեղեկատվական ճնշմամբ փորձում են ազդել բանակցային գործընթացի վրա. «Հիմա փորձում են Ուկրաինային այս կամ այն կերպ ստիպել ընդունել այն կետերը, որոնք արդեն բանակցվել են և առաջարկվել ԱՄՆ-ի կողմից»,-ասաց նա։

Միջազգայնագետի գնահատմամբ՝ Ուիթքոֆֆ-Ուշակով զրույցի հրապարակումը մեծ ազդեցություն չի ունենա ընթացիկ բանակցային գործընթացների վրա, որովհետև լուրջ հարցեր ընդհանրապես չեն քննարկվել․ «Տարածքների, Ուկրաինայի բանակի կամ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին խոսք չկա։ Եթե ուզեին, գուցե այլ զրույցներ կձայնագրեին, բայց սա այդ կարգի չէ»,-ընդգծեց նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական