ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը ԱԺ-ում ճեպազրույցում ասել է, որ ՀՀ-ն չի մասնակցում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին, բայց նաև չի խոչընդոտում որոշումների, փաստաթղթերի ընդունմանը։
«Այս համաձայնագիրը չէի կապի Հայաստանի որևէ դիվանագիտական և քաղաքական գործողությունների հետ»,-ասել է Մնացական Սաֆարյանը՝ ընդգծելով՝ այս փուլում Հայաստանի քաղաքականությունն այդպիսին է։
«Հայաստանը վարում է արտաքին քաղաքականությունն իր շահերի հիման վրա՝ ըստ ձևավորվող իրավիճակի, և հայտարարվել է Հայաստանի և՛ դիվերսիֆիկացման, և՛ բալանսավորելու քաղաքականության մասին»,-նշել է նա և ընդգծել, որ Հայաստանն ընդունում է որոշումներ, և եթե հավելյալ տեղեկատվություն լինի, կտեղեկացնեն։