Քաղաքական

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանը։

Որոշման մեջ նշված է. «ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի վեցերորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով 2025 թվականի դեկտեմբերի 1-3-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն»։

Նշենք, որ պատվիրակության կազմում են ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը, ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը, ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, էկոնոմիկայի փոխնարար Անուշիկ Ավետյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Վիկտորյա Այդինյանը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական