Քաղաքական

Թաթոյանը կոչ է անում նախկին նախագահներին չմասնակցել ընտրություններին

Թաթոյանը կոչ է անում նախկին նախագահներին չմասնակցել ընտրություններին

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի ասուլիսի ընթացքում ասել է, որ նախկին ու ներկա իշխանությունն առանց իրար գոյություն ունենալ չեն կարող:

«Այս երկու համակարգերը իրար ուժեղացնում են»,-նշել է Արման Թաթոյանը։

Նա կոչ է արել նախկին նախագահներին. «Պաշտոնաթող նախագահներ, եթե դուք իսկապես ուզում եք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը պարտվի, ապա դուք չպետք է մասնակցեք 2026 թվականի ընտրությունների ընտրապայքարին: Երբ ընտրությունը կամ մրցավազքը Փաշինյանի և նախագահների միջև է, ապա Փաշինյանը միշտ հաղթելու է դա»։

Ըստ նրա. «Քանի որ մեր ժողովուրդը հստակ այս հարցին պատասխանը տվել է, որ նախկին նախագահները չեն կարող գալ իշխանության, և դա իմանալով մասնակցում են ընտրության, սա նշանակում է, որ դառնում են ուղղակի իշխանության ձեռքում գործիք: Ինձ համար, և դա նաև ժողովրդավարական հասարակության կանոն է, որ նրանք դառնում են պարզապես ռեժիմի մաս այս պարագայում, որովհետև օգնում են Նիկոլ Փաշինյանին՝

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական