Անմեղության կանխավարկածը խախտելու հիմքով, ինչպես նաև հրապարակային զրպարտության համար Գյումրի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայցադիմում է ներկայացրել Ռուբեն Ռուբինյանի և ՀՀ կառավարության դեմ։
««Քաղաքացիական պայմանագրի» պաշտոնյաները քաղաքական գնահատական են տալիս՝ լսելով իրավական կարգով դատարանի թույլտվությամբ արված ձայնագրությունները. ենթադրում են, որ, այո՛, կոռուպցիոն այս դրսևորումն իրական է»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԱԺ-ի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ցանկացած դեպքում համակարգը կտա պատասխան, եթե կա հանցակազմ:
«Ես չգիտեմ՝ ինչից է վիրավորվում Վարդան Ղուկասյանը, սակայն լավ կլիներ՝ այդ ենթադրյալ հանցագործությունը իրական չլիներ, և մեր երկրի վարկանիշը հերթական անգամ չգցեր իր կոռուպցիոն դրսևորումներով»,-ընգծեց պատգամավորը։