Քաղաքական

Մտքեր են փոխանակվել Հվ. Կովկասում հաստատված խաղաղության շուրջ

Մտքեր են փոխանակվել Հվ. Կովկասում հաստատված խաղաղության շուրջ

Նոյեմբերի 25-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանի գլխավորած պատվիրակությանը։

ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան՝ ընդգծելով երկկողմ փոխայցելությունների կարևորությունը, ինչպես նաև Հայաստան–Ռումինիա բազմաոլորտ համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը։

Իր հերթին, հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ռումինական կողմը պատրաստ է ակտիվորեն խորացնել երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա հիմնված համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագրի իրականացման ընթացքի շուրջ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական