Քաղաքական

Քաղհասարակության ներկայացուցիչների այցերը շարունակվելու են

Քաղհասարակության ներկայացուցիչների այցերը շարունակվելու են

Ինչպես և Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում պատկան մարմինները ներգրավված էին   անվտանգության ապահովման մեջ։ Այս մասին հայտարարել է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը՝ անդրադառնալով Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների՝ Բաքու կատարած այցին և անվտանգության մտահոգություններին։

Նա նաև նշել է, որ ադրբեջանցի գործընկերները իրենց Երևանում զգացել են անվտանգ, և նույնն իրենց մասով է եղել Բաքվում։

«Այցերը շարունակվելու են»,- ընդգծել է Քոչինյանը։

Նա նաև փոխանցել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղերձները Հայաստանի հասարակությանը։

Ըստ Հաջիևի՝ պատերազմն ավարտվել է, հայ-ադրբեջանական կոնֆլիկտն իրենց համար ավարտված է, իրենք ուզում են այս չպատերազմ վիճակից կառուցեն խաղաղություն և գնան դեպի խաղաղություն,  իրենք ցանկանում են Հայաստանի հետ համապարփակ և երկարաժամկետ խաղաղություն կառուցել, և Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական