Քաղաքական

44-օրյա պատերազմի հիմնական խնդիրներից մեկը պահեստազորի ոչ պատշաճ հավաքվելն էր. Պապիկյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

44-օրյա պատերազմի հիմնական խնդիրներից մեկը պահեստազորի ոչ պատշաճ հավաքվելն էր. Պապիկյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ընթացքում անդրադարձել է մարտական հերթապահություններին՝ ընդգծելով՝ ԶՈՒ-ի հիմնական առաքելությունը պաշտպանունակություն է և ոչ թե մարտական հերթապահությունը։

«Մենք պետք է գնահատենք, որ ԶՈՒ-ի հիմնական առաքելությունը պաշտպանունակություն է, և ոչ թե մարտական հերթապահությունը։ Տարիներ շարունակ շեշտը դրել ենք մարտական հերթապահության վրա, ինչը կարևոր է, բայց նաև կարևոր է, որ ԶՈՒ-ի հիմնական հատվածը ոչ թե զբաղվի «պահակությամբ», այլ մարտական պատրաստությամբ և բարձրացնի իր կարողությունները»,-ասել է Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքով՝ վարժական հավաքների նպատակը այն է, որ պահեստազորը   ըստ անհրաժեշտության կարող է հավաքվել, պատկերացնել խնդիրը և դառնալ բանակի կարևոր բաղադրիչ. «Պիտի իրականությունից չփախչենք և հիշենք՝ 44-օրյա պատերազմի ընթացքում հիմնական խնդիրներից մեկը պահեստազորի ոչ պատշաճ հավաքվելու, ոչ մարտունակ լինելու և այլ հարցերն էին»,-ընդգծել է նախարարը՝ հավելելով՝ աշխարհում եթե երկիրը կանգնում է պատերազմի առջև, հիմնական հենարանը ոչ թե ժամկետային զինծառայողներն են, այլ պահեստազորը։

«Մենք խնդիր ենք դրել տարիների ընթացքում հնարավորինս արագ ողջ պահեստազորը անցկացնել կարճ պատրաստության խողովակով և միևնույն ժամանակ տարածքային պաշտպանության զորքերի շրջանակներում նրանց համար հստակ դարձնել պոտենցիալ խնդիրը, ծառայության ուղղությունները»,-նշել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական