Քաղաքական

Նիստերին գալիս եմ բարի կամք դրսևորելով. Քոչարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նիստերին գալիս եմ բարի կամք դրսևորելով. Քոչարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցում է արել արհեստական բանականությանը

«Ես դիմել եմ արհեստական բանականությանը՝ արդյոք հնարավոր է առանց քրեական հոդվածի մեղադրյալի կարգավիճակ ունենալ, կամ կա արդյոք այս երկրագնդի վրա այնպիսի մի երկիր, որտեղ դա հնարավոր է»,-հերթական դատական նիստի ընթացքում ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ ընդգծելով՝  շատ երկար աշխատելուց, ամբողջ այդ big data-ն մշակելուց հետո՝ ԱԲ-ն ասել է՝ աբսուրդ է և անհնար։

«ԱԲ-ն ինձ ասաց, որ չկա աշխարհում նման դեպք, նույնիսկ վերջին 100 տարվա մեջ նման բան չի եղել։ Եթե մենք ողջամտությամբ շարժվենք, ապա այս դատական նիստերին չպետք է գանք»,-նշել է երկրորդ նախագահը և ասել, որ դատական նիստերին գալիս է, քանի որ ասում են՝ խուսափում է։

«Ավելի շատ այս նիստերին գալիս եմ բարի կամք դրսևորելով»,- հավելել է նա։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական