Քաղաքական

Ընտրություններից հետո սահմանադրական հանրաքվեն խելամիտ է. Նազարյան

Ընտրություններից հետո սահմանադրական հանրաքվեն խելամիտ է. Նազարյան

Նոյեմբերի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովին հայտարարել է, որ սահմանադրության ընդունման հանրաքվեն տեղի կունենա 2026թ․ խորհրդարանական ընտրություններից հետո։

«Խելամիտ է այդ որոշումը՝ ընտրություններից հետո անցկացնել հանրաքվե։ Եթե հանրաքվեն տեղի ունենար ընտրություններից առաջ, ողջ քաղաքական դաշտը զբաղված է ընտրություններով, դա ճիշտ չէ»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ հավելելով՝ եթե ինքն էլ դներ սահմանադրական հանրաքվե, ապա կաներ ընտրություններից հետո։

Վարչապետը նաև նշել է, որ նոր սահմանադրությունը պետք է ապահովի պետության «երկարաժամկետ աերոդինամիկան»։ Գեղամ Նազարյանը անդրադառնալով՝ ինչու՞ գործող սահմանադրության փոփոխությունները բավարար չեն այդ նպատակին հասնելու համար, ընդգծեց. «Իմ կարծիքով՝ ամբողջ խնդիրն առաջին հատվածի նախաբանի մեջ է։ Մնացածը կարելի է փոփոխելով կամ լրացումներ անելով կարգավորել։ Դա է գլխավոր խնդիրը»,-ասաց պատգամավորը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական