Հայաստանի քաղհասարկության ներկայացուցիչներից Նաիրա Սուլթանյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Բաքու կատարած այցի շրջանակներում բարձրացրել են գերիների հարցը։
«Մենք ադրբեջանցիների՝ ՀՀ այցի ժամանակ անգամ բարձրացրել ենք գերիների հարցը։ Ինչպես նաև պարոն Հաջիևի առջև ենք բարձրացրել, որևէ սահմանափակում՝ ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմից չի կիրառվել հարցը չբարձրացնելու հետ կապված։
ՀՀ իշխանությունները հավաստիացրել են, որ շարունակաբար ջանքեր են կիրառվում, Հաջիևը ևս վստահեցրեց, որ բանակցություններ են ընթանում»,- ասել է նա։
Նա ցավով նշել է, որ կոնկրետ պատասխաններ չեն ստացել անունների և մարդկանց մասին։