Պետական մարմինները պետության շարժիչն են, անիվները և այն ամենը, ինչ ապահովում է պետության ընթացքը։ Այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովին իր ելույթում։
Նա նշեց, որ լեգիտիմությունը պետք է լինի մեր հարաբերությունների մեկնակետը։
«Սա վերաբերում է թե՛ արտաքին, թե՛ ներքին հարաբերություններին։
Լեգիտիմությունը թե՛ մարդու, թե՛ պետության անվտանգության ապահովման կարևորագույն գործիք է։ Լեգիտիմության հենքի վրա գործելը եթե չի երաշխավորում, առնվազն էականորեն մեծանում է անվտանգության և ապահովության մակարդակը»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց՝ լեգիտիմության հիմքերի ամրապնդումը ՀՀ-ում պետք է պետական և հանրային կյանքի շարունակական օրակարգ լինի։