Քաղաքական

Քոչարյանը և Սարգսյանը չպիտի գան ընտրության. Մեհրաբյան

Քոչարյանը և Սարգսյանը չպիտի գան ընտրության. Մեհրաբյան

Վարչապետ Նիկոլ  Փաշինյանը երեկ հայտարարել է, որ 2026 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում պետք է դուրս մղվեն և այլևս քաղաքական դաշտում տեղ չունենան «նախորդող շրջանի քաղաքական էլիտայի բոլոր ներկայացուցիչները, որոնք ՀՀ-ն առաջնորդել ու տարել են դեպի թակարդ և պահել թակարդում»։

«Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, ինչպես նաև այդ ժամանակվա պետության քաղաքական ֆասադ հանդիսացող քաղաքական ուժերին պետք է օրենքով արգելվի զբաղվել քաղաքականությամբ, իսկ այդ կուսակցությունները պետք է լուծարվեն»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։

Մեհրաբյանը նշեց, որ կողմ է վարչապետի մոտեցմանը, և կողմնակից է նրան, որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը չպիտի գան ընտրության. «Այլ տարբերակ չեմ տեսնում, քանի որ նրանց նորից ընտրության բերելն անարդար կլինի հայ ժողովրդի նկատմամբ»,-շեշտեց նա։

Մեհրաբյանը կիսում է վարչապետի այն միտքը, որ հասարակաությունը «զզվել է նախկին-ներկա» բանավեճից. «Այո՛, ժովուրդը զզվել է բանավեճից։ Պետությունը պարտավոր է այդ վերջակետը դնել, մանավանդ, երբ կա դատավճիռ, որը քաղաքական լյուստրացիայի համապարփակ, իրավաբանական հիմք է այլևս»,-ասել է նա՝ ընդգծելով՝ մյուս հարցերը պետության պարտականությունն է, որը պետք է կատարի։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական