Քաղաքական

Հայաստանի համար այլընտրանքային ինտերնետ կապուղի կարող դառնալ. Հայրապետյան

Հայաստանի համար այլընտրանքային ինտերնետ կապուղի կարող դառնալ. Հայրապետյան

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է Սև ծովի հատակով ինտերնետ մալուխի անցկացման հնարավորությանը և դրա՝ TRIPP-ի ծրագրի հետ համադրվելու հեռանկարին։

«Մենք այս նախագիծը համարում ենք, որ «Խաղաղության խաչմերուկ» մեգանախագծի շրջանակներում իրապես կարևորագույն ենթակառուցվածք կարող է հանդիսանալ, հավելյալ այլընտրանքային ինտերնետ կապուղի հասանելի դարձնելով ՀՀ համար, ինչպես նաև շարունակելով դրա ճանապարհը դեպի հարևան երկրներ, ինչու ոչ՝ հեռու տարածաշրջաններ»,- ասել է նա։ 

Ըստ Հայրապետյանի, այս իմաստով Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր օպտիկամանրաթելային կապուղիների համար․

«Այս ուղղությամբ համապատասխան աշխատանքներ տարվում են միջազգային գործընկերների, այն երկրների հետ, որոնց տարածքով, ենթադրաբար, մալուխը կարող է անցկացվել։ Սակայն որևէ հստակ պատասխան չեմ կարող տալ ի բնե, որովհետև խոսքը մի նախագծի մասին է, որը, ենթադրաբար, Ֆրանկֆուրտ քաղաքից կարող է մեկնարկել ու անցնել տարբեր երկրների սահմաններով, և յուրաքանչյուր երկիր իր դիրքորոշումը պետք է հայտնի»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական