Ղազախստանի նախագահն Կասիմ-Ժոմարտ Տոկաև ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդլայնված ձևաչափով բանակցություններ են վարել
«Հայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի հիմնական քաղաքական և առևտրատնտեսական գործընկերներից մեկն է։ Ղազախ ժողովուրդը հատուկ ակնածանքով է վերաբերվում հայ ժողովրդին, նրա հնագույն պատմությանը, հարուստ մշակույթին և ավանդույթներին: Ձեր երկիրը դարձել է ղազախստանցիների համար ամենատարածված տուրիստական ուղղություններից մեկը: Ընթացիկ տարում տեղի ունեցան նշանակալի միջոցառումներ, որոնք նպաստեցին մեր երկրների մերձեցմանը»,- ասել է Տոկաևը։
Նախագահի խոսքով՝ Աստանայի և Երևանի միջև ձևավորվել է բաց և վստահելի քաղաքական երկխոսություն բոլոր մակարդակներում: Սերտ և արդյունավետ համագործակցություն է ծավալվել տարածաշրջանային և միջազգային կառույցների շրջանակներում:
Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդգծել է, որ հետևողականորեն զարգանում են երկկողմ առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար և գիտակրթական շփումները
Հանրապետության ղեկավարը տեղեկացրել է, որ այսօր կստորագրվի պատմական փաստաթուղթ, որը Ղազախստանի և Հայաստանի համագործակցությունը կհասցնի ռազմավարական գործընկերության մակարդակի: